Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Զախար Բրոնը՝ հայկական բեմում

Զախար Բրոնը՝ հայկական բեմում
29.09.2014 | 10:44

Սեպտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա աշխարհահռչակ ջութակահար և մանկավարժ Զախար Բրոնի և մեծանուն դաշնակահար Վահագն Պապյանի համերգը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ։
Համերգին մասնակցում է նաև 15-ամյա հանրահայտ ջութակահար Մոնե Հաթորին։
Ծրագրում՝ Յոհան Սեբաստիան Բախի Կրկնակի կոնցերտը երկու ջութակի, լարային նվագախմբի և բասսո կոնտինուոյի համար (մենակատարներ՝ Զախար Բրոն՝ ջութակ/Գերմանիա, Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Հենրիկ Վենյավսկու Ջութակի թիվ 1 կոնցերտը (մենակատար՝ Մոնե Հաթորի՝ ջութակ/Ճապոնիա), Էդվարդ Գրիգի Դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Վահագն Պապյան՝ դաշնամուր/Իսրայել)։
Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում և նվիրվում է ջութակահար Ավետ Գաբրիելյանի 115-ամյակին։

Դիտվել է՝ 1157

Մեկնաբանություններ